Ինյակի Ուիլյամսը ճնշում է գործադրում Նիկո Ուիլյամսի վրա՝ «Բարսելոնա» տեղափոխությունը կանխելու համար

«Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը ճնշում է գործադրում իր եղբոր՝ Նիկո Ուիլյամսի վրա, որպեսզի նա մնա բասկյան ակումբում և թույլ չտա նրան միանալ «Բարսելոնային», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Ինյակիի ջանքերին, Նիկոն ավելի հակված է միանալ «Բարսելոնային»։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը չի հետաքրքրվում ֆինանսական հարցով, քանի որ ցանկանում է զարգանալ որպես ֆուտբոլիստ։

2024/25 մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։