«Գալաթասարայը» առաջընթաց է գրանցել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ բանակցություններում, հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը համաձայնության է եկել 34-ամյա գերմանացու հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները։
2024/25 մրցաշրջանում Գյունդողանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։