«Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը պատասխանել է, թե ինչ կցանկանար ասել «Մերսիսայդների» երկրպագուներին ակումբին միանալուց հետո։
«Իհարկե, ես տեսա մեկնաբանություններ սոցիալական ցանցերում, որոնք խնդրում էին ինձ միանալ նրանց ակումբին, այնպես որ շնորհակալություն նրանց աջակցության համար։
Ես անհամբեր սպասում եմ նրանց առջև խաղալուն և միասին մեծ բաների հասնելուն։ Այո, ես շատ ուրախ եմ։ Դե, ցավում եմ, որ մենք ստիպված էինք այդքան երկար սպասել», – ասել է Վիրցը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերի համար կվճարի 150 միլիոն եվրո։
Նշվում է, որ գերմանացի կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականը։