Ֆեդերիկո Կիեզան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է լքել «Լիվերպուլը» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 27-ամյա իտալացու առաջնահերթությունը Իտալիա վերադառնալն է։

Կիեզան գոհ է «Լիվերպուլում» անցկացրած ամեն ինչից, բացի խաղաժամանակի քանակից։ Մի քանի իտալական ակումբներ արդեն կապ են հաստատել «Լիվերպուլի» հետ՝ գործարքի հնարավոր պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։

2024/25 մրցաշրջանում Կիեզան մասնակցել է ընդամենը 14 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։