«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը օրեր առաջ փոխեց իր խաղային համարը։
Այժմ «թոշակառուների» առաջատարը հանդես կգա 10 համարի ներքո։ Նախկինում այդ համարը կրում էր Միխայիլ Մուդրիկը, որի ապագան հարցականի տակ էր դոպինգ թեստերի դրական արդյունքների պատճառով։
«Մեսսիին, Ռունիին և այլ ֆուտբոլիստների դուր է գալիս դա։ Ես մանկուց կրել եմ 10 համարի մարզաշապիկը։ Ինձ պարզապես դուր է գալիս այս համարը», – Պալմերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Պալմերը նախկինում «Չելսիիում» հանդես էր գալիս 20 համարի ներքո։