«Չելսիի» հարձակվողը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» բանակցություններ է վարել «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» այլևս սենեգալցի ֆուտբոլիստին «անձեռնմխելի» չի համարում։ Լոնդոնյան ակումբի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նապոլին», սակայն Ջեքսոնը նեապոլիտանական թիմի համար առաջնահերթ նպատակ չէ։

Սենեգալցին «Չելսի» է տեղափոխվել «Վիլյառեալից» 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում Ջեքսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 80 հանդիպման, որոնցում խփել է 30 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։