«Բավարիան» պատրաստվում է «Բարսելոնայից» խլել Նիկո Ուիլյամսին

«Բավարիան» նոր առաջարկ է պատրաստում «Ատլետիկի» 22-ամյա ձախ եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական գրանդի մարզական տնօրեն Մաքս Էբերլը լքել է Միացյալ Նահանգները, որտեղ «Բավարիան» մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը, որպեսզի վերադառնա Մյունխեն և հանդիպի տնօրենների խորհրդի անդամների հետ՝ հաջորդ մրցաշրջանի պլանավորումը արագացնելու համար։

Մաքս Էբերլի առաջնահերթ նպատակներից մեկը Նիկո Ուիլյամսին գնելն է։

Այս պահին «Բարսելոնան» ամենամոտն է «Ատլետիկի» հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն, սակայն «Բլաուգրանան» պատրաստ չէ անմիջապես վճարել Ուիլյամսի 58 միլիոն եվրոյի հրաժարագինը։ Կատալոնական ակումբը չի բացառում, որ եզրային հարձակվողը կարող է տեղափոխվել «Բավարիա»։