«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի յոթ ֆուտբոլիստների

«Բարսելոնայի» ղեկավարությունը լուրջ փոփոխություններ է նախապատրաստում թիմի կազմում՝ նպատակ ունենալով պահպանել ֆինանսական կայունությունը և տեղ ապահովել նոր տրանսֆերների համար։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ, կատալոնական ակումբը մտադիր է ամառային պատուհանի ընթացքում բաժանվել յոթ խաղացողներից։

Թիմը վերջերս արդեն ներկայացրել է նոր դարպասապահ Ժոան Գարսիային և մոտ է Նիկո Ուիլյամսի տեղափոխությանը Բիլբաոյի «Ատլետիկից», ինչի հետևանքով ուժեղացել է Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու անհրաժեշտությունը։

Այժմ ակումբը դիտարկում է հետևյալ ֆուտբոլիստներից բաժանվելու հնարավորությունը՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Պաբլո Տորե, Ինյակի Պենյա, Օրիոլ Ռոմեու, Պաու Վիկտոր, Անդրեաս Քրիստենսեն, Անսու Ֆատի։