«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ անգլիական ակումբից ընդմիշտ հեռանալու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի համաձայն՝ Անտոնին պատրաստ է կորցնել իր ներկայիս աշխատավարձի 30%-ը, որը գերազանցում է տարեկան 9 միլիոն եվրոն։ Ֆուտբոլիստը ձմռանը լքել է «Մանչեսթեր Յունայթեդը» և վարձավճարով տեղափոխվել իսպանական «Բետիս»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անտոնին չի հետաքրքրված Անգլիա վերադառնալով։
Բրազիլացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։