«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մերժել է «Մոնակոյի» առաջին առաջարկը։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մոնեգասկները քննարկում են կամերունցու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Աղբյուրի համաձայն՝ Օնանան մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար։
Նշվում է, որ բանակցությունները կշարունակվեն։ 2024/25 մրցաշրջանում Օնանան խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, բաց է թողել 65 գոլ և կարողացել է 11 անգամ դարպասը մաքուր պահել։
29-ամյա Օնանայի աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։