Անգլիական երեք գրանդներ հետաքրքրված են Մոհամեդ Կուդուսի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է տրանսֆերային շուկայում փնտրել հարձակման գծի ուժեղացումներ: «Արսենալը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսի նկատմամբ:

Լրագրող Սայմոն Ջոնսի խոսքով՝ «Արսենալը» քննարկում է 24-ամյա «Վեսթ Հեմի» խաղացողին ձեռք բերելու հնարավորությունը: Գանացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Թոթենհեմը» և «Չելսին»:

Transfermarkt-ի փորձագետները Մոհամեդ Կուդուսի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: Անցյալ մրցաշրջանում խաղացողը «Վեսթ Հեմի» կազմում 35 խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: