Ֆրանսիական թիմը հետաքրքրված է Անդրե Օնանայով

«Մոնակոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական թիմը արդեն կապ է հաստատել «կարմիր սատանաների» հետ՝ կամերունցի ֆուտբոլիստի վերաբերյալ։

Եթե Օնանան հեռանա թիմից, մանկունիանցիները կարող են ձեռք բերել 24-ամյա «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկիին։ «Մանչեսթեր Յունայթեդը» խոսել է իտալացի ֆուտբոլիստի գործակալի հետ, բայց դեռ կապ չի հաստատել իտալական ակումբի հետ։

Նշվում է, որ «Ատալանտան» չի ցանկանում բաց թողնել Կարնեսեկիին և դա կանի միայն այն դեպքում, եթե լինի լուրջ առաջարկ։

2024/25 մրցաշրջանում Կարնեսեկին մասնակցել է բոլոր մրցաշարերում 44 հանդիպման, որոնցից 18-ում նա անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։