Պրեմիեր Լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» մրցաշարի կանոնակարգը խախտելու համար՝ խաղերը ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ։
Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Խախտումները տեղի են ունեցել 2024/25 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի 9 խաղերում՝ «Սաութհեմփթոնի», «Թոթենհեմի», «Նոթինգհեմ Ֆորեստի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վեստ Հեմի» և «Նյուքասլի» դեմ տնային խաղերում, ինչպես նաև «Քրիսթալ Փելասի», «Ասթոն Վիլայի» և «Իպսվիչի» դեմ արտագնա խաղերում։
Առավելագույն ուշացումը կազմել է երկու րոպե 22 վայրկյան։
Տուգանքը կազմել է 1.08 միլիոն ֆունտ ստեռլինգ։