Պաշտոնական․ Ֆլորիան Վիրցը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի՝ «Բայեր Լևերկուզենից» տեղափոխության մասին։

«22-ամյա խաղացողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ՝ անձնական պայմանների համաձայնեցումից և հաջողությամբ բուժզննում անցնելուց հետո», – ասվում է Անգլիայի չեմպիոնների հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար կվճարի 150 միլիոն եվրո։ Նշվում է, որ գերմանացի կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականը։

2024/25 մրցաշրջանում Վիրցը մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։