Հայտնի է՝ որքան է պահանջում «Նյուքասլը» Ալեքսանդր Իսակի համար

Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց «Նյուքասլը» կարող է վաճառել իր հարձակվող Ալեքսանդր Իսակին։

Լրագրող Լյուկ Էդվարդսի խոսքով՝ որպեսզի «Նյուքասլը» բանակցություններ սկսի Իսակի վերաբերյալ, ակումբին պետք է առաջարկվի առնվազն 175.5 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ «կաչաղակների» և «Լիվերպուլի» միջև դեռևս որևէ շփում չի եղել, կողմերը չեն հանդիպել նեւյնիսկ ոչ պաշտոնական միջավայրում։

Այս մրցաշրջանում 25-ամյա Իսակը մասնակցել է բոլոր մրցաշարերի 42 խաղի, խփել 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ շվեդ հարձակվողի արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։