«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի «Մոնակո» տեղափոխության գործարքը խափանման վտանգի տակ է։ Կողմերը մոտ էին վարձակալության համաձայնության՝ գնման հնարավորությամբ, ինչպես նախկինում հայտնել էին տարբեր աղբյուրներ, սակայն իրավիճակն ավելի է բարդացել։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, ակումբները չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի հարցում. մոնեգասկները պատրաստ չեն վճարել այն մասնաբաժինը, որի վրա պնդում են «կապտանռնագույնները»։
Հիշեցնենք, որ 22-ամյա իսպանացին «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։ Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց դրանք կարող են ցանկացած պահի ձախողվել։ Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։