«Նապոլին» նոր տրանսֆերային նպատակ ունի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» նոր մրցաշրջանից առաջ ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը. «Նապոլին» ակտիվ բանակցություններ է սկսել «Բրայթոնի» կիսապաշտպան Մեթյու Օ’Ռայլիի տրանսֆերի շուրջ:

Sky Sports-ի տվյալներով՝ նեապոլիտանցիները 24-ամյա Դանիայի հավաքականի խաղացողի համար առաջարկել են 30 միլիոն եվրո: Օ’Ռայլին վաղուց է իտալական ակումբների տեսադաշտում. նախկինում նրանով հետաքրքրված էին «Ատալանտան» և «Ռոման»:

Անցյալ մրցաշրջանում Մեթյու Օ’Ռայլին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 21 խաղ և խփել երկու գոլ: