«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել բրազիլացի վինգեր Անտոնիից։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ մանկունիանցիների ղեկավարությունը չի պլանավորում կրկին վարձակալությամբ տրամադրել 25-ամյա խաղացողին՝ առաջնահերթությունը նրա լրիվ վաճառքն է։ Ինքը՝ Անտոնին, նույնպես չի ցանկանում վերադառնալ «Օլդ Թրաֆորդ» և ակնկալում է մշտական հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բետիսը», որտեղ բրազիլացին նախորդ մրցաշրջանի երկրորդ մասն անցկացրել է վարձակալությամբ, հետաքրքրված է նրան գնելով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է վերադարձնել 2022 թվականին «Այաքսին» վճարված 95 միլիոն եվրոյի զգալի մասը։