ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Բոտաֆոգոյից կրած անսպասելի պարտությունը (0-1) ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում:
«Խաղը նյարդային էր հենց սկզբից: Մենք դժվարություններ ունեինք պահեր ստեղծելու հարցում, իսկ մրցակիցը գործում էր կազմակերպված և ագրեսիվ ձևով: Նրանց խփած գոլը, ասենք, ոչ տիպիկ էր՝ մի փոքր տարօրինակ, ոչ իրենց սովորական ոճով: Բայց դա չի փոխում այն փաստը, որ «Բոտաֆոգոն» հիանալի խաղաց:
Անկեղծ ասած, գուցե սա այն ամենաուժեղ թիմերից մեկն է, որի դեմ մենք խաղացել ենք այս մրցաշրջանում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Le Parisien-ը: