«Նապոլին» դիմել է «Լիվերպուլին» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի առաջարկով։ Ակումբների միջև առաջին ուղիղ կապը հաստատվել է վերջերս։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլյայի խոսքով՝ նեապոլիտանականները 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են մոտ 43 միլիոն եվրո։ Մերսիսայդցիները պահանջում են մոտ 49 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Աղբյուրը նշում է, որ «Նապոլին» ցանկանում է հնարավորինս շուտ կնքել գործարքը, քանի որ վախենում է այլ ակումբների մրցակցությունից։
Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում հարձակվողի նկատմամբ։ Երեք տարի առաջ «Լիվերպուլը» 85 միլիոն եվրոյով գնեց Դարվին Նունյեսին «Բենֆիկայից»։