Ժյուլ Կունդեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն հայտնել է իր մտադրությունը՝ շարունակել կարիերան «Բարսելոնայում» և բանավոր համաձայնություն է տվել ակումբի հետ նոր պայմանագրի պայմաններին։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին տեղեկացրել է ակումբում մնալու իր ցանկության մասին։ Ակնկալվում է, որ նոր պայմանագրի վերջնական մանրամասները կհամաձայնեցվեն մոտ ապագայում։

Անցյալ մրցաշրջանում Կունդեն Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 32 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։