«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր դարպասապահին։ Ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Ժոան Գարսիայի հետ՝ նախատեսված մինչև 2030 թվականը։
Նոր դարպասապահը շնորհակալություն է հայտնել ակումբին վստահության համար՝ ընդգծելով իր ոգևորությունը․
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և անհամբեր սպասում եմ թիմի հետ հաջողություններ գրանցելուն», – ասել է Գարսիան։
Գարսիան «Բարսելոնա» է տեղափոխվել «Էսպանյոլից», որտեղ նախորդ մրցաշրջանում փայլել է՝ դառնալով Լա Լիգայի առաջատար դարպասապահներից մեկը։ Նա իրականացրել է 146 սեյվ՝ առաջնությունում լավագույն արդյունքը։