«Նապոլին» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի շուրջ։
Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել 25-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստից 50 միլիոն եվրոյի դիմաց։ Նեապոլական թիմը արդեն առաջարկել է մոտ 43 միլիոն եվրո և ցանկանում է գործարքը հնարավորինս շուտ ավարտել՝ հնարավոր մրցակցությունից խուսափելու համար։
2024/25 մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։