«Մանչեսթեր Յունայթեդի» չորս ֆուտբոլիստներ չեն մտնում Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը պլանավորում է նոր մրցաշրջանը։ Ինչպես հայտնի է դարձել The Sun-ին, պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում չորս հարձակվողական խաղացողների հետ։

Հեռացվածների ցանկում են Մարկուս Ռեշֆորդը, Ջեյդոն Սանչոն, Անտոնին և Ալեխանդրո Գարնաչոն։ Նրանցից երեքը՝ Ռեշֆորդը, Սանչոն և Անտոնին, ամռանը վերադարձել են ակումբ՝ վարձակալությունից հետո։ Եթե մինչ մրցաշրջանի մեկնարկը այս ցանկից որևէ մեկը չվաճառվի, ապա նա թիմի հետ չի մեկնի ԱՄՆ, այլ կմարզվի «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային բազայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում։