Հարձակվող կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը շուտով կկրի «Լիվերպուլի» մարզաշապիկը։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բժշկական զննում Անգլիա ժամանելուց հետո։
Այժմ Վիրցը նոր պայմանագիր է կնքում, որը նախատեսված կլինի հինգ մրցաշրջանի համար։ Ֆլորիանը շուտով պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» պատմության ամենաթանկ նորեկը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» «Բայերին» կվճարի 150 միլիոն եվրո Ֆլորիան Վիրցի համար։
Այս դեպքում Վիրցը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը։