FIFA Club World Cup. ՊՍԺ-ն պարտվեց «Բոտաֆոգոյին» 🎥

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի B խմբի երկրորդ տուրում Չեմպիոնների Լիգայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն պարտվեց «Բոտաֆոգոյին» 0-1 հաշվով։

Խաղի միակ գնդակի հեղինակը 36-րդ րոպեին դարձավ Իգոր Ժեզուսը։ Թեև ամբողջ խաղի ընթացքում փարիզյան ակումբն ուներ հսկայական առավելություն, «Բոտաֆոգոյին» հաջողվեց դիմադրել և գնդակ բաց չթողնել՝ պահելով հաղթական հաշիվը։

B խմբի մրցավազքը՝

Standings provided by Sofascore