Էնցո Մարեսկան՝ Միխայիլ Մուդրիկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ուկրաինացի վինգեր Միխայիլո Մուդրիկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրել է հակադոպինգային կանոնները խախտելու մեջ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խաղացողի B նմուշում կրկին մելդոնիում է հայտնաբերվել:

«Ես Միշայի հետ խոսել եմ Լեհաստանում կայացած Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչի ժամանակ. նա այդ ժամանակ լավ տեսք ուներ, անհանգստության նշաններ չէին երևում: Այդ ժամանակվանից մենք չենք խոսել: Ես տեղեկացված եմ իրավիճակի մասին, բայց որևէ մանրամասնություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ավելացնել: Կարծում եմ՝ շուտով կկապնվենք նրա հետ»,- ասել է Մարեսկան:

Այս պահին 24-ամյա ֆուտբոլիստը սպասում է Ֆուտբոլային ասոցիացիայի որոշմանը: Եթե նա մեղավոր ճանաչվի, կարող է որակազրկվել մեկ ամսից մինչև մի քանի տարի ժամկետով՝ կախված մեղմացնող հանգամանքներից։