«Բարսելոնան» քննարկում է դանիացի, «Կոպենհագենի» աջ հարձակվող Ռունի Բարդաջիի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։ Կատալոնական ակումբը տեղեկատվություն է խնդրել հնարավոր տրանսֆերի պայմանների մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի միջև արդեն իսկ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել։ Երկու շաբաթ առաջ «Պորտոն» առաջարկ է արել 19-ամյա ֆուտբոլիստի համար։
Transfermarkt-ի տվյալներով՝ Ռունի Բարդաջիի արժեքը կազմում է 7.5 միլիոն եվրո։ Շվեդը «Կոպենհագենի» հիմնական թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 84 խաղ՝ խփելով 15 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ծագող աստղի պայմանագիրը «Առյուծների» հետ լրանում է այս տարվա վերջին։