Լոնդոնի «Արսենալը» դուրս է եկել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի համար պայքարից։ Ինչպես հայտնի է, իսպանացին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և արդեն բանավոր համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է լրագրող Գարի Ջեյքոբը, «Արսենալը» հրաժարվել է Ուիլյամսին ձեռք բերելու մտքից, ով վաղուց համարվում էր իրենց տրանսֆերային նպատակը։ Հիմնական պատճառը ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջներն են, որոնք «Արսենալը» չափազանցված է համարել։
Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» շաբաթական մոտ 350 հազար եվրո կվաստակի, եթե տրանսֆերը տեղի ունենա։ Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնցիները պատրաստ էին ակտիվացնել «Ատլետիկի» աստղի պայմանագրում նշված 58 միլիոն եվրոյի հրաժարագինը։