Խաբի Ալոնսոն բացատրել է, թե ինչու է Կիլիան Մբապպեն բաց թողել «Ալ-Հիլալի» դեմ խաղը

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Կիլիան Մբապպեի բացակայության մասին Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում։

«Կիլիան Մբապպեի բացակայությունը՞։ Վերջին երկու օրերին նա իրեն լավ չի զգում։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», – խաղից հետո մամուլի ասուլիսում ասել է Խաբի Ալոնսոն։

Հունիսի 22-ին «Ռեալը» կմրցի մեքսիկական «Պաչուկայի» դեմ, իսկ հունիսի 27-ին կմրցի ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։