«Վիլյառեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա հարձակվող Ալբերտո Մոլեյրոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը «դեղին սուզանավի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Նշվում է, որ «Վիլյառեալը» իսպանացու տրանսֆերի համար վճարել է 16 միլիոն եվրո, քանի որ նրա պայմանագիրը իր նախկին ակումբի՝ «Լաս Պալմասի» հետ լրանում էր մեկ մրցաշրջանից։ Բացի այդ, կողմերի միջև կնքված համաձայնագրում ներառված են 2 միլիոն եվրո բոնուսներ, որոնք «Լաս Պալմասը» կստանա որոշակի պայմանների կատարման դեպքում։
Ֆուտբոլիստը «Լաս Պալմասի» սան է։ Նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 147 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։ Ալբերտոն ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ Սլովակիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։