«Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները կշարունակեն իրենց գործունեությունը «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» նոր համասեփականատերեր կունենա։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռուսական «Վիստա» ակումբի նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը և Բագրատ Նավոյանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության վերաբերյալ՝ դառնալով ակումբի նոր համասեփականատերեր։

Նրանց նպատակն է «Ալաշկերտը» վերածել մրցունակ և կայուն զարգացող ֆուտբոլային ֆիգուրի։ Այս քայլով միաժամանակ կապ է հաստատվում «Վանում» սկսված նախորդ նախագծի հետ․ «Վանի» մարզչական շտաբն ու ամբողջ կազմը ներկայումս կշարունակեն իրենց գործունեությունը «Ալաշկերտում»։

Թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները կմեկնարկի հունիսի 20-ից, իսկ ակումբի փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը։