«Թոթենհեմը» մտադիր է պայմանագիր կնքել «Բորնմութի» կիսապաշտպան Անտուան Սեմենյոյի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա գանացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024/25 մրցաշրջանում Սեմենյոն «Բորնմութի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 15 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։