Անգլիական Պրեմիեր Լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին»։
2024/2025 մրցաշրջանի ընթացքում «Քաղաքայինները» ինը խաղում խախտել են կանոնը, որի համաձայն թիմերը պետք է ժամանակին հասնեն խաղի մեկնարկին և երկրորդ խաղակեսին։ Բոլոր ինը դեպքերում «Մանչեսթեր Սիթին» ուշացել է երկրորդ խաղակեսից։
Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դեկտեմբերյան դերբիում Խոսեպ Գվարդիոլայի թիմը ուշացել է առաջին խաղակեսից ևս։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 1.08 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1.26 միլիոն եվրո)։
Հիշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտել է աղյուսակի երրորդ տեղում։