«Նապոլին» մոտ է նոր դարպասապահ ձեռք բերելուն

«Նապոլին» արագ առաջընթաց է գրանցում Վանյա Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի հարցում: Այս մասին հայտնում է Մատեո Մորետտոն։

Սերբ դարպասապահի` «Տորինոյից» Նեապոլ տրանսֆերը մոտ է ավարտին և գնահատվում է մոտ 18 միլիոն եվրո։

«Տորինոյի» դարպասապահին հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ եվրոպական ակումբներ։