«Նապոլին» և «Միլանը» չեն կարողացել համաձայնության գալ Մուսայի հարցում, այս մասին հայտնում է ինասյդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Կիսապաշտպան Յունուս Մուսայի տրանսֆերի վերաբերյալ ակումբների միջև բանակցությունները փակուղի են մտել: Ամերիկացու տեղափոխությունը Անտոնիո Կոնտեի թիմ ներկայումս իրատեսական չէ:
Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ, որը դրական արդյունքներ չի տվել. կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ:
Իտալիայի չեմպիոնները հետաքրքրված են ֆուտբոլիստով, բայց միլանյան ակումբի հետ ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվում: