«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվեց «Այաքս»

«Այաքսը» հայտարարել է «Լիվերպուլի» և Չեխիայի հավաքականի դարպասապահ Վիտեզլավ Յարոշի վարձակալության մասին։

Transfermarkt-ի տվյալներով՝ ակումբների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

2024/25 մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը 2 գոլ բաց թողեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Բրայթոնի» հետ խաղում (3-2) և անառիկ պահեց դարպասը Պրեմիեր Լիգայի «Քրիստալ Փելասի» դեմ խաղում (1-0)։