Կիլիան Մբապպեն տեղափոխվել է հիվանդանոց

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հոսպիտալացվել է սուր գաստրոէնտերիտի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կիլիան Մբապեն ներկայումս գտնվում է բժշկական վերահսկողության տակ՝ սուր գաստրոէնտերիտի ախտանիշներով։ Նա հոսպիտալացվել է՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու և համապատասխան բուժում ստանալու նպատակով», – նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատարն արդեն բաց է թողել Աշխարհի ակումբային առաջնության առաջին հանդիպումը՝ «Ալ-Հիլալի» դեմ (1։1), և ներկայիս առողջական վիճակը կարող է ազդել նաև առաջիկա խաղերում նրա մասնակցության վրա։