Ինչպես հայտնում է Il Corriere dello Sport-ը՝ «Յուվենտուսը» ակտիվորեն փնտրում է նոր կենտրոնական հարձակվողի:
Վիկտոր Գյոկերեսի կողմից մերժվելուց հետո «Բիանկոներների» ղեկավարությունը կփորձի ձեռք բերել նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին, սակայն վերջինս պատրաստվում է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
«Ծեր սինյորան» դիտարկում է նաև Ջոնաթան Դևիդին թիմ հրավիրելու տարբերակը, ով պատրաստվում է լքել «Լիլը»:
Կանադացին պահանջում է 7 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար, իսկ նրա գործակալները ցանկանում են ևս 12 միլիոն՝ որպես պայմանագիր կնքելու բոնուս: