«Ալ-Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուն «Ռեալ Մադրիդի» հետ խաղից հետո հիշել է «Բարսելոնային»։
«Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, ինձ դուր է գալիս այս ակումբը։ Ես հիանալի ժամանակ անցկացրի այնտեղ, մենք լավ թիմ ունեինք», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ժոաու Կանսելուն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայի» կազմում։