Ջեք Գրիլիշը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը հստակեցրել է, որ պատրաստ չի վճարել Գրիլիշի աշխատավարձը, ով «Մանչեսթեր Սիթիում» շաբաթական ստանում է մոտ 300 հազար ֆունտ ստեռլինգ։

Նախկինում հաղորդվում էր, որ «Քաղաքայինները» ցանկանում են 50 միլիոն ֆունտ ստեռլինգ կիսապաշտպանի համար, բայց դեռևս առաջարկներ չեն ստացել։