«Լիվերպուլը» պատրաստվում է հայտարարել կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 22-ամյա Վիրցը անգլիական ակումբ կժամանի բժշկական զննման՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են։
Վիրցի աշխատավարձը «Լիվերպուլում» կկազմի մոտ 200,000 ֆունտ ստեռլինգ շաբաթական՝ գումարած բոնուսներ։