«Ինտերը» շարունակում է աշխատել «Պարմայի» հարձակվող Անժե-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Ներաձուրիները» 21-ամյա հարձակվողի համար առաջարկել են 22 միլիոն եվրո, ևս երեք միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Սակայն բանակցությունները դեռևս վերջնական փուլ չեն հասել։
Նշվում է, որ «Պարման» ակնկալում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 25 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։