FIFA Club World Cup. «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» 🎥

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրում բրազիլական «Պալմեյրասը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ահլիի» դարպասը (2-0)։

Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց եգիպտական ակումբի հարձակվող Վեսամ Աբու Ալին՝ գրավելով սեփական դարպասը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «Պալմեյրասի» արգենտինացի կիսապաշտպան Ֆալկո Լոպեսը՝ 59-րդ րոպեին կրկնապատկելով բրազիլական ակումբի առավելությունը։

Մրցաշարային իրավիճակը A խմբում՝

Standings provided by Sofascore