Ֆաբիո Կապելլոն հայտնել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

«Միլանի», «Ռոմայի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակը» կհանձնի 17-ամյա «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին։

«Հաշվի առնելով նրա տարիքը և այս մրցաշրջանում նրա կատարած աշխատանքը, ինձ համար նա արժանի է այդ մրցանակին», – Կապելլոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Լամին Յամալը 2023 թվականից հանդես է գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում և Իսպանիայի ազգային հավաքականում։ Կատալոնացիների կազմում ֆուտբոլիստը երկու անգամ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Ազգային հավաքականի հետ Յամալը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։