«Լոկոմոտիվը» հայտարարեց կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հեռանալու մասին։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Էդգարին «Լոկոմոտիվում» խաղալու համար։ Թող ապագայում ամեն ինչ լավ լինի», – ասվում է թիմի հայտարարության մեջ։
Վարձակալության պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով կիսապաշտպանը կվերադառնա «Ֆերենցվարոշ»։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես էր գալիս 2024 թվականի սեպտեմբերից։
2024/25 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։