Դուշան Վլահովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Caught Offside-ը՝ ֆրանսիական ակումբը հետևում է խաղացողին 2025 թվականի սկզբից։ Այդ ժամանակվանից ի վեր տրանսֆերի արժեքը նվազել է, ուստի խաղացողի տրանսֆերը ավելի ու ավելի իրատեսական է թվում։

2024/25 մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը սերբ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։