Բերնարդո Սիլվան դարձել է «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագը

Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան դարձել է «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագը։

Ձմռանը «Միլան» տեղափոխված Քայլ Ուոքերը թիմի ավագն էր 2023-2025 թվականներին։

«Ես շատ կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա և «Մանչեսթեր Սիթիի» համար լավ հանդես գալու վրա։ Անցյալ մրցաշրջանում մենք որպես թիմ շատ խոսեցինք տեղի ունեցածի մասին և շատ կարևոր դասեր քաղեցինք։

Հուսով եմ՝ մենք երբեք չենք մոռանա դրանք, հատկապես 2024/25 մրցաշրջանում։ Մենք չենք մոռանա անցյալում տեղի ունեցածը և կփորձենք շտկել այն», – Սիլվայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 49 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։