Բենջամին Շեշկոն մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Արսենալի» ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական խնդիրներից մեկը բարձր մակարդակի կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքելն է։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sport Bild-ին, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ Շեշկոն կատարյալ կհամապատասխանի թիմի խաղաոճին։ ​

​Սակայն կա մի խնդիր՝ լոնդոնցիները պետք է համաձայնության գան «Լայպցիգի» հետ տրանսֆերի գումարի շուրջ։ Գերմանական ակումբի դիրքորոշումը բավականին դժվար է, նրանք ցանկանում են ֆուտբոլիստի դիմաց ստանալ 80 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Արսենալը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ 22-ամյա Շեշկոյի տրանսֆերի գումարի շուրջ։