«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարություն է արել, որը լավատեսություն է ներշնչում ակումբի երկրպագուներին։
Կատալոնական ակումբի նախագահի խոսքով՝ կատալոնացիները կարող են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։
«Մենք կարող ենք ֆուտբոլիստներ ձեռք բերել սովորականի պես և պահպանել 1։1 կանոնը։ Մենք պատրաստվում ենք արագ ձեռքբերում կատարել և աշխատում ենք մեկ այլի տրանսֆերի վրա։ Ներկայումս մենք ճկուն հարաբերություններ ունենք Լա Լիգայի հետ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կկարողանանք հայտարարել նոր ձեռքբերումների մասին», – Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց դարպասապահ Ժոան Գարսիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Էսպանյոլում»։